2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«Փայլուն» գաղափար

«Փայլուն» գաղափար
05.06.2024 | 11:22

Հայաստանի Ազգային ժողովում, պարզվում է, բոլոր երգերը երգել են, մնում էր «Սարի սմբուլը», դրա համար էլ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը երեկ գնաց Սլովենիա՝ ֆուտբոլ դիտելու։ Այդ պատճառով էլ որոշեցի ինքս հանդես գալ առաջարկությամբ։ Ուրեմն, Նիկոլիս ասեմ իմ փայլուն գաղափարը։ Վարչապետ ջան, քանի որ ազիկ թուրքերը արդեն եկել կանգնել են քո տնկած ստոլբեքի կողքին, ասում եմ՝ իմաստ չունի, որ մենք էլ մեր ոստիկաններին ուղարկենք սահման պահելու. առաջինը' Երևանի ուստիկանների թիվը չի պակասի, և հետո' էդ ազիկներին ասա՝ թող ձեռաց մեր տարածքներն էլ հսկեն։ Իսկ են փողը, որ պիտի տանք սահման պահող ոստիկաններին՝ տնտեսած կլինենք պարգևավճարների համար, մանավանդ որ, արդեն ամառ է' մտքներիս մեջ էլ Մայամին է, Բալին, Աբու Դաբին... Լավ գաղափար է, չէ՞։ Բայց ասեմ՝ իմ էս փայլուն գաղափարի համար ես էլ եմ փայ մտնելու՝ հիսուն-հիսուն։ Թե չէ մենակ Սաշի՞կը կարա (էդ նախկինները ով դառա՞ն որ)։ Ի՞նչ է, մեր ձեռը քարի տա՞կ է, թե՞ մենք իրենցից պակաս շուստրի ենք։

Հա, էն Ալենին էլ ասա՝ թող մեր թիմի խաղերին չգնա։ Գնաց' մերոնք պարտվեցին։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ